ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որը այս պահին գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Սակայն օրեր անց նորից տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ և այնտեղ նրա վիճակը կտրուկ վատացել էր: