կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 16:12

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետներում:

Տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը:

Խախտումներ արձանագրվել են մեկ խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները չեն կրել դիմակներ:

Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: