կարևոր
1225 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-16 15:59

Տեղի է ունեցել «Հայոց պահանջատիրության հետքերով» խորագիրն ունեցող ցուցադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի կազմակերպած «Հայոց պահանջատիրության հետքերով» խորագիրն ունեցող ցուցադրությունը:

Ցուցադրությունը ներառել է շուրջ երկու տասնյակ բնօրինակ կալվածագրեր՝ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են դրվել շրջանառության մեջ:

Փաստաթղթերում ներկայացվել են Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կրած նյութական կորուստները, ունեցվածքի բռնազավթումն օրինականացնող օրենքները եւ հրահանգները, որոնք ընդունվել էին Օսմանյան կայսրության եւ նրան շարունակող պետության՝ Թուրքիայի կողմից: Ցուցադրությունը գործելու է մինչեւ 2022 թ. ապրիլը:

Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդին հասցված գլխավոր կորուստը հայրենազրկումն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանի խոսքով թանգարան- ինստիտուտում բացվել է հատուկ բաժին, որը զբաղվելու է արցախյան հիմնահարցի ուսումնասիրությամբ: 

 Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունը կանխամտածված փորձել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: 

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: