կարևոր
1228 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 23:36

Ավտովթար Սյունիքի մարզում

Ավտովթար Սյունիքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: