կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 15:27

Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք

Սեպտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:19-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ ուժգնությամբ: