10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Yerkirmedia.am-ի աղբյուրի հաղորդմամբ Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանին և 18 համայնքի վարչական ղեկավարներին հրավիրել են ոստիկանություն: Հակոբ Ավետյանը բազմիցս պնդել է, որ իր հետ կատարվողը քաղաքական ենթատեքստ ունի, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը ասել է, որ համայնքը ցրելու է, իրեն էլ դատելու են:
Ավետյանը նշեց, որ իրենից իշխանությունները փորձում են վրեժ լուծել, քանի որ ընտրությունների ժամանակ սատարել է Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք բողոքում էին համայնքների խոշորացման դեմ և պահանջում լուծել անվտանգության խնդիրը:
Ավելի վաղ հայտել էինք, որ Գեղամասարի բնակիչները բացել էին ճանապարհը՝ կառավարությանը տալով մեկ օր ժամանակ: