կարևոր
2920 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-16 12:50

Դրոշի պատասխանը չուշացավ. ՀԱՊԿ-ում Հայաստանի դրոշը շրջված է դրվել

Դրոշի պատասխանը չուշացավ. ՀԱՊԿ-ում Հայաստանի դրոշը շրջված է դրվել

ՀԱՊԿ անդամ երկրների հերթական նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը սեղանին շրջված են տեղադրել։ ՀՀ ներկայացուցչի դիմաց հայտնվել էր Կոլումբիայի դրոշը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարող էր պաշտոնական հանդիպումը սկսելուց առաջ խնդրել շտկել ՀՀ դրոշը, սակայն պաշտոնական լուսանկարներում ՀՀ դրոշ շրջված է. կամ Գրիգորյանը չի նկատել, կամ միտումնավոր ուշադրություն չի դարձրել կամ էլ կարևորություն չի տվել։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Արտակ Դավթյանը հյուրընկալել էր ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, Ռուսաստանի սխալ դրոշը սխալ էր դրված, որից հետո պաշտոնական լուսանկարները հեռացվեցին։