Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակավորապես կասեցրել է ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի գրանցումը մինչեւ արտադրողի՝ գործարանում նոր ստուգման անցկացումը:
Որոշումը կայացվել է, քանի որ «Սպուտնիկ-V»-ն արտադրող գործարաններից մեկում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ գործարանը չի համապատասխանում արտադրության պրակտիկային՝ պահանջվող չափանիշներին ու մասնագետները պետք է անհրաժեշտ փոփոխություններ անեն: Մինչդեռ սպասվում էր, որ ԱՀԿ-ն կհաստատի այդ պատվաստանյութն այս աշնանը:
Հիշեցնենք նաեւ, որ «Սպուտնիկ-V»-ը կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութն է աշխարհում: Պատվաստանյութը հաստատելու մասին դիմումը ԱՀԿ է ներկայացվել դեռեւս այս տարվա հունվարի վերջին: