կարևոր
598 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 12:17

Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում որոշում է կայացվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ազատել Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Սասուն Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 11-ին: 

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի մրցույթին: Այս պաշտոնին հավակնում էին Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթում ամենաբարձր միավորները ստացել է Սասուն Խաչատրյանը, և նրա թեկնածությունը ներկայացվել է կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար։

Հենց այս մրցույթի հարցազրույցի փուլին էլ Սասուն Խաչատրյանը խոստովանել էր, որ խաբել է Հունաստանի դեսպանությանը՝ կեղծ դրամական միջոցներ ցույց տալով բանկային հաշվին, որպեսզի դուստրը շենգեն վիզա ստանա: 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ընտրող հանձնաժողովի անդամը հարց էր ուղղել, թե ինչու 2017 թվականին կնոջ ստացված նվիրատվությունները՝ մոտ 2,5 մլն դրամի չափով եւ 1600 դոլար, առկա չեն 2019-ի հայտարարագրում։

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնող Սասուն Խաչատրյանը բառացիորեն ներկայացրել է խաբեությայն պարզագույն մեխանիզմ.

2017 թվականի մայիսին ինքը Հայաստանում չի եղել, նրա դուստրը հրավեր էր ստացել Հունաստանի համալսարաններից մեկից, եւ դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս պահանջվում էր, որ ծնողներից մեկի հաշվին որոշակի գումար լինի, որպեսզի երաշխիք լինի, որ այդ երեխան այնտեղ ապահովված կլինի․ «Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը՝ Տիգրան Գեւորգյանին, խնդրել էր իր անունով բացված հաշվեհամարին փոխանցի նշված գումարը։ Փոխանցվել է, տրվել է տեղեկանք ու ներկայացվել Հունաստանի դեսպանություն, 45 րոպե հետո գումարը հանվել եւ վերադարձվել է Տիգրան Գեւորգյանին»։