կարևոր
496 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 11:39

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել

Արցախում սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12501 քաղաքացու հետազոտություն, որից 1101-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։