11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշմամբ հաստատեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվել են աշխատանքային օրեր:
Ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ մեռելոցի օրերը համարվում են աշխատանքային:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով պետէ է ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: