12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր առավոտյան մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստը:
«ՀԱՊԿ անվտանգության գոտում իրավիճակը ոչ միայն անկայուն է, այլեւ ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար»,- իր ելույթում նշել է Ռուսաստանի նախագահը:
Վլադիմիր Պուտինը «մեղմ ասած՝ հապճեպ» է անվանել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի դուրսբերումն Աֆղանստանից՝ հիշեցնելով, որ այդ պատճառով է տարածաշրջանում առաջացել սպառնալիքներ:
Նա կոչ է արել ՀԱՊԿ անդամ պետություններին անվտանգության ապահովման համար համախմբվել ու համատեղել ջանքերը:
Նշենք, որ Պուտինը տեսակապով է մասնակցում միջոցառմանը. նա արդեն քանի օր է ինքնամեկուսացել է: Մյուս առաջնորդները, ինչպես նաեւ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկա են: Գագաթաժողովին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը այսօր նիստից առաջ առաձնազրույց է ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: