կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 10:46

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 7-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 06:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (60 քմ) մոտ 15 քմ փայտյա կառուցատարրերը և մոտ 800 հակ անասնակեր։