կարևոր
1129 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-16 10:33

Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ է. գյուղացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բնակիչները փակել են Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ճանապարհը: Նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: 

«Տաքսին 2000 դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 000 դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բա մնացածն ինչ կլինի: Էն ժամանակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի:

Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու է իրար հետ»,-ասաց ակցիայի մասնակիցներց մեկը:

«Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի, կգնանք Երեւան: Ոչ աշխատանքը գին ունի, ոչ կարտոֆիլը, ոչ անասունը, ոչ միսը, ինչքա՞ն կարելի է»,-ասացին գյուղացիները:

«Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի:

Մեր համայնքապետը շատ լավն է, չենք բողոքում իրենից: Թող տարածքային նախարարը գա, մեր հարցին լուծում տա»,-  նշեց մեկ այլ բնակիչ: