կարևոր
724 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 23:31

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի

Զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 դի։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։