կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 23:14

Արամ Մանուկյանի դիմաքանդակն այսօր հանձնվեց ՀՅԴ թանգարանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արամ Մանուկյանի դիմաքանդակն իր արժանի տեղում է: Այն այսօր հանձնվեց ՀՅԴ թանգարանին, որտեղ գործում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված մեծ ցուցասրահ: Կանադայում բնակվող տաղանդավոր քանդակագործ Մկրտիչ Տարագեճյանը դիմաքանդակը խոստացել էր բերել անցյալ սեպտեմբերին, սակայն համավարակի պատճառով ուշացրել է:

Քանդակագործը կուզեր, որ առանձին թանգարան լիներ Հայաստանում հենց Արամ Մանուկյանին նվիրված։

 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը բարձր է գնահատել արվեստագետի գործը: Դիմաքանդակը իր տեղն է գտել թանգարանի հանապետության հիմնադիրների մյուս նմուշների կողքին:

Քանդակագործը դեռ շատ ծրագրեր է նախատեսում իրականացնել, սակայն անկեղծանում է, որ առաջնային եւ ամենակարեւոր արվեստի նմուշը պետք է լիներ հենց Արամ Մանուկյանի դիմաքանդակը, քանի որ նրա շնորհիվ է դրվել առաջին հանրապետության հիմնաքարերը: