կարևոր
433 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 22:32

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքը՝ մեկ տեսանյութում

Ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով 2020-ի դեկտեմբերին Հայաստանի զինված ուժերի դիրքերը խորհրդային միությունից ժառանգած սահմաններին համապատասխանեցնելու գործընթաց է մեկնարկել: Գորիս-Կապան ավտոճանապարհն էլ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի սահմաններից: Սա է պատճառը, որ այսօր ադբեջանցիները Որոտանի մոտակայքում հենակետ են տեղադրել: Իրավիճակն այսպես է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանը, փաստորեն, ճիշտ էր, երբ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը Սյունքիում գտնվող տարածքները ադրբեջաներենով է անվանել՝ ընդգծելու համար, որ ադրբեջանցիները հայկական տարածք չեն ներխուժել: Գործադիրի ղեկավարը խորհրդարանում էլ պնդեց. այդ կետերը, ինչպես ինքն է ասում՝ Էյվազլին եւ Չայզամին, Հայաստանի տարածքից դուրս են:

Նիկոլ Փաշինյանի այս պատասխանն Արծվիկ Մինասյանի գնահատմամբ ենթադրում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ, ըստ էության, հանձնվում են այլ պետությանը:

Պետական անկախության վերականգման վերաբերյալ 1991 թվականի իր սահմանադրական ակտով Ադրբեջանը սեփական սահմանները չի ճանաչել, պնդեց Արթուր Խաչատրյանն. այդ դեպքում ինչու՞ ենք մենք ճանաչում:

Գունագեղ տոնակատարություն ասելով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մեր դրոշի գույներնն է նատի ունեցել: Զոհվածների հարազատներից, այդ թվում պատգամավոր Գեղամ Նազարյանից ներողություն խնդրեց:

Նազարյանը նաեւ հիշեցրեց. մինչ օրս չի ստեղծվել հանձնաժողով, որը կզբաղվի զոհվածների հարազատների, գերիների ու անհետ կորածների խնդիրներով:

Էլինար Վարդանյանն էլ օմբուդսմենի ու իրավապաշտպանների զեկույցների մասին հիշեցրեց. մեր ռազմագերիներն Ադրբեջանում հարկադիր անհետացման են ենթարկվում: 

Ալեն Սիմոնյանն էլ խմբագրեց իր խոսքերը. գերիներին խոշտանգելու մասին ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած ու պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից բարձրացված մանրամասները հորինված չեն. պարզապես ԱԺ նախագահը ճիշտ չի համարում դրանք հրապարակելը ուղիղ եթերում:

Կարո՞ղ է գործող կառավարությունը երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս այդ հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների մասին ՍԴ-ի սահմանած կարմիր գծերը չեն հատվի: Աղվան Վարդանյանի այս հարցն անպատասխան մնաց. գործադիրից հորդորեցին այն գրավոր ուղարկել:

 Աղվան Վարդանյանը զրկվեց արձագանքի հնարավորությունից, չնայած խոսափողն անջատվեց, բայց լսվեց նրա պատասխանը: «Արձանագրենք, որ կառավարությունում չկա երկրորդը, որը կարող է այս հարցին պատասխանել»: Պատգամավորն ըստ էության նկատի ուներ, որ արտգործնախարարը բացակայում էր դահլիճից:

 Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, նախքան պատերազմը, մեր իրավասու կառույցները չէին զեկուցել իրեն հնարավոր մեկնարկի մասին: Պատգամավոր ԳԵղամ Մանուկյանն էլ հրապարակեց 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Փաշինյանի տեսաուղերձից մի հատված՝ հակառակի մասին փաստող:

Վերջին հարցի փոխարեն Քրիստինե Վարդանյանն էլ ցուցադրեց այդ պատերազմից տուժած քարվաճառցի աղջկա ուղերձը:   

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում