19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման ու հարակից այլ հարցերի քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց: Այս մասին հայտնել է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»,- գրել է Մամիջանյանը: