կարևոր
1951 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-15 21:40

Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա տուժած

Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա տուժած

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։