կարևոր
601 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 21:29

Այսքան պարտվողական քաղաքականությամբ ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այսքան պարտվողական քաղաքականությամբ ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Մենք բանակցություններով չէ, որ տարածքներ ենք կորցրել, պատերազմի և նոյեմբերի 9-ի փաստաթղթերով ենք կորցրել տարածքներ։ Այս մասին ԱԺ-ում  հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի Սանասարին և Կովսականին վերաբերող մտքերին։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ առանձին կետ կա, որով Ակնայից մենք դուրս ենք գալիս, առանձին կետով նաև Քարվաճառից ենք դուրս գալիս։ Բայց որևէ կետով նշված չէ, որ մենք պետք է դուրս գանք Կովսականի և Սանասարի հատվածքներից։ Հետևաբար՝ այն ռազմավարական նշանակություն ուներ մեզ համար և այն պետք է լուծվեր միայն համապարփակ կարգավորման դեպքում։ Այսինքն՝ պետական սահման չէր կարող այս պահին լինել, ինչպես Կառավարության ղեկավարն իր խոսքում ասաց՝ «վարաչատարածքային սահմանը ձևափոխվել է պետական սահմանի», այդպիսի գործընթաց լինել չէր կարող լինել։ Որևէ առանձին գործընթացներ չէր կարող լինել, որպեսզի մենք հասկանայինք, որ դա է մեր պետական սահմանը»,-նշեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքանաներն այն պատճառով, որ մենք միջանցք չեն տալիս Ադրբեջանին, Աննա Գրիգորյանն ասաց․

«Փաստորեն սրանք Ադրբեջանի կողմից հերթական ապօրինի գործողություններն են, սադրանք է՝ մեզ ճնշելու, որ մենք տրամադրենք միջանցք։ Պարզ է, որ հայկական շահը թելադրում է, որ մենք միջանց չենք տալու։ Այսինքն՝ Ադրբեջանն ամեն անգամ նման սադրանքի է գնալու, բայց մենք որևէ համարժեք գործողություն չենք իրականացնում։ Այս պահին իրանական մեքենաներն են կանգնեցնում և մենք համարժեք գործողություն չենք իրականացնում։ Լավ, այսքան պարտվողական քաղաքականությամբ ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու»։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք որևէ երաշխիք կա, որ հայկական մեքենաները չեն կագնեցվելու կամ ամեն օր այդ ճանապարհով անցնող մարդկանց համար անվտանգային երաշխիքներ արդյո՞ք կան։

Փաշինյանը միայն հակադարձեց, թե Նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա գրված, որ մենք պետք է դուրս գանք Ակնայից կամ Քարվաճառից։

Իսկ բուն հարցադրմանը՝ հայկական մեքենաներ կանգնեցնելու մասով, նա այդպես էլ  չպատասխանեց։