կարևոր
979 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 20:57

Չե՛ք մարսելու․ դուք բոլորից լավ գիտեք, որ էս ամեն ինչը անհետևանք չի անցնելու․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

«Չեք մարսելու»․ Դուք բոլորից էլ լավ գիտեք, որ այս ամենն անհետևանք չի անցնելու, գուցե կարող եք խաբել մի քիչ էլ շատ, բայց այս ամենի համար պատասխան եք տալու։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և փոխանցելով լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է Քարվաճառում իր տանից տեղահանվող աղջնակը տան պատին գրել՝ «Անիծվեք դուք, թուրք շներ և հայ դավաճաններ։ Պատասխան եք տալու»։

«Ես այսօր իրականում հարցեր պետք է տայի ոչ թե փոխհրաձգության տրամաբանության մեջ, այլ հնարավորություն տալով սրբագրել այն անուղղելի սխալները, որոնք արվել են։ Պետք է հարցնեի՝ ինչու՞ եք նոյեմբերի 9-ից հետո այդքան ջանասիրաբար արդարացնում այն ամեն ինչը, ինչը կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, ինչու եք ադրբեջանական անուններ օգտագործում, այդ երբ սկսեցինք առաջնորդվել Խորհրդային քարտեզներով առաջնորդվել, երբ ՀՀ-ն վերադարձավ Խորհրդային ժամանակներ, հիմա էլ՝ Դուք հո Կոմկուսի առաջին քարտուղարը չեք, կամ կարող է այսպես շարունակեք հասնենք այդտեղ, երբ Հայաստանն ընդհանրապես անկախություն չուներ, բայց դուք էլ ցույց տվեցիք, որ անիմաստ է այս ամենը»,- նշեց Վարդանյանը։