կարևոր
3001 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 20:32

Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ձայնագրություն հրապարակեց, որը հերքեց Փաշինյանի՝ րոպեներ առաջ արած հայտարարությունը

Այսօր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի նախօրյակին իրենք տեղյակ չեն եղել, որ կարող է պատերազմ սկսվել, որովհետև նման զեկույցներ չեն ստացել։ Այս մասին ասաց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հրապարակեց 2020 թվականի հոկտեմբերի 14-ին հայ ժողովրդին ուղղված Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձից հատված, որտեղ նա ասում էր, որ պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկել է իրենց համար ոչ անսպասելի կերպով։ Իրենք գիտեին և սպասվում էին․ հարցն այն էր, թե որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին։

«2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարց: Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում։