Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ:
Աշխատանքային գործունեություն
2012-2014թթ. Առոմյանն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2014-2018թթ. նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: Արդարադատության կապիտան է, արդարադատության առաջին դասի խորհրդական:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: