կարևոր
682 դիտում, 6 օր առաջ - 2021-09-15 19:34

Կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված նոր երթուղին․ Աբրահամյանը՝ Փաշինյանին

Կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված նոր երթուղին․ Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը։ Ըստ այդ դրույթի սահմանվում է, որ կողմերի համաձայնությամբ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է հաստատվի Բերձորի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղկայվի այդ երթուղին պաշտպանելու համար։

«Արցախցիների մոտ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս և Աղավնո համայնքները, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը: Արդյո՞ք այս թեմայով բանակցություններ իրականացվում են, կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղով է նախատեսված նոր երթուղին»,-ասաց Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տիգրան Աբրահամյանն ավելի կոնկրետ հարց ուղղեց. «Արդյոք ձեր համար սկզբունքային կամ առաջնային է, որպեսզի չլինի մի այնպիսի երթուղի, որի արդյունքում թվարկածս գյուղերը որևէ պայմաններում որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»։

Փաշինյանը պատասխանեց, որ չի հասցրել արձանագրել բոլոր բնակավայրերի անունները։