կարևոր
775 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 19:12

650 հազար աշխատող չգիտի՝ պատվաստվի՞, թե՞ թեստ հանձնի. Թադևոս Ավետիսյանը՝ Առողջապահության նախարարին

650 հազար աշխատող չգիտի՝ պատվաստվի՞, թե՞ թեստ հանձնի.  Թադևոս Ավետիսյանը՝ Առողջապահության նախարարին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանում անդրադարձավ այն որոշմանը, որով ՀՀ քաղաքացիները հոկտեմբերի մեկից կամ պետք է պատվաստվեն, կամ ՊՇՌ թեստ հանձնեն։ Պատգամավորը կառավարության անդամներից հետաքրքրվեց, թե արդյոք այս կերպ չեն խախտվում ՀՀ աշխատող քաղաքացիների իրավունքները։ 

Պատգամավորը նշեց՝ մարդիկ անհանգստացած են, խոսքը 650 հազար աշխատողի մասին է և տասնյակ հազարավոր գործատուների։

«Դուք որպես նախարար, արդյոք իրավունք ունեիք նման հրաման տալու, որը ուղիղ հակասում է աշխատանքային օրենսգրքին»,-ասաց պատգամավորը։

«Մենք աշխատանքից ազատման զանգվածային որևէ դեպք չենք նկատում որևէ երկրում։ Սա բացառիկ միջոցառում չէ, որ մենք ենք կիրառում։ Այսօր բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում։ Եվ ես վստահ եմ, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում նորմալ գործընթաց է անցնելու»,- ասաց Առողջապահության նախարարը։