կարևոր
832 դիտում, 6 օր առաջ - 2021-09-15 18:58

Հայտարարեք, որ փոխվելու է միջոցառման ձևաչափը, այդ տղաներին հանգիստ թողե՛ք, նրանք վերևից մեզ են նայում․ Գեղամ Նազարյանը սթափության կոչ արեց

Հայտարարեք, որ փոխվելու է միջոցառման ձևաչափը, այդ տղաներին հանգիստ թողե՛ք, նրանք վերևից մեզ են նայում․ Գեղամ Նազարյանը սթափության կոչ արեց

Երկու շաբաթ առաջ այստեղ՝ այս նույն դահլիճում, մենք հանդիպում էինք անհետ կորած և գերության մեջ գտնվող տղաների մոտ 50 ծնողի հետ։ Այդ հանդիպման ժամանակ մենք բոլորս արձանագրեցինք, որ մինչև հիմա, նույնիսկ միչգերատեսչական հանձանաժողով չկա, որը զբաղվի անհետ կորած տղաների հարցերով։ Երկու շաբաթ է անցել, կարծես կրկին չկա այդ հանձնաժողովը։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ այս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների խնդրով զբաղվելու։ Եվ հետո գուցե պատճառը այն է, որ այդ տղաները և նրանց  ծնողները խանգարում են, որ գունագեղ շոուները ավելի շատ լինեն։

«Միթե այս իրավիճակում, երբ որ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան տղերքի ծնողների սիրտը փայտով փորփրելն էր գուագեղ շոույով, որը, ըստ ձեզ, նվիրված էր զոհված տղերքին։ Մի գուցե՞ այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն անհետ կորածների հարցերով հանձնաժողով ստեղծեիք և այդ 2 միլիոնը հատկացնեիք, որ ավելի լավ զբաղվեին»,-ասաց Նազարյանը։

Փաշինյանը պատասխանեց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է անհետ կորածների ծնողների հետ և նրանց հարցով զբաղվող մարմին կա։

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ի միջոցառումներին Փաշինյանն ասաց, որ իր ընկալմամբ բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։

Գեղամ Նազարյանն էլ արձագանքեց ու հարցրեց այդ ո՞ր հանձնաժողովն է, որ զբաղվում է անհետ կորած տղերքի խնդիրներով։ 

«Նախկին հանդիպման ժամանակ ՊՆ տվյալ հարցով զբաղվող պաշտոնյան ասաց, որ Մեղրիից վիրավոր տղան մի տեղեկանքի համար ստիպված հասնում է նախարարություն, բա այդ մարմինը այս ամիսներին ինչով է զբաղվում, որ գոնե այդ հարցին էլ չի անդրադարձել։

Իսկ ինչ վերաբերվում է անկախության օրվան, ասեմ, որ այդ օրը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով։ Մեր տղերքը սիրում էին այս երկիրը և սիրում են այն, զոհվել են այս երկրի համար, բայց ոչ թե նրա, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք և փոխվենք բոլորս։ Այդ տղաներին հանգիստ թողե՛ք, նրանք վերևից մեզ են նայում։ 

Հայտարարեք, որ փոխվելու է միջոցառման ձևաչափը, որ գոնե հնչելու է սինֆոնիկ երաժշտություն և վերջ։ Ուղղակի սթափության կոչ եմ անում»,-եղրափակեց պատգամավորը։