կարևոր
1546 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 18:29

Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ գազի սակագինը կբարձրանա

Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ գազի սակագինը կբարձրանա

Բնակչության բարեկեցության և տնտեսության զարգացման համար կարևոր է գազի սակագինը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ 3 հանգամանքով պայմանավորված այս պահի դրությամբ հարցադրումներ է անում գազի սակագնի հետ կապված։

«Միջազգային շուկայում գազի գնի հետ կապված բարձրացումներ են գրանցվում, Եվրոպայում աննախադեպ ռեկորդային գներ են գրանցվում, ՌԴ-ն ու Բելառուսը պայմանավորվել են գազի գնի սակագնի հետ կապված, երեկ ՀՀ-ում բանակցություններ էին տեղի ունենում «Գազպրոմի» նախագահի և կառավարության միջև։

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ արդյոք մենք ունենք որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ։ Եթե ճիշտ եմ հիշում, մինչև այս պահը անգամ 2021 թվականի մասով ստիպված ենք եղել 3-4 ամիսը մեկ լրացուցիչ որոշումներ կայացնել ռուսական կողմի հետ միասին»,- ասաց Արմեն Գևորգյանը։

Փոխվարչապետը արձագանքեց, թե երեկվա դրությամբ ռեկորդային գին է սահմանվել՝ 800 դոլար 1000 խմ համար, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացնում է։

Արմեն Գևորգյանն հարցադրում արեց. «Ձեր պատասխանից պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանալու, թե, այնուամենայնիվ, հարցն այնքան անորոշ է, որ վերջնական որոշում չկա և չի բացառում, որ գազի գինը կարող է բարձրանալ»։

Փոխվարչապետն էլ ասաց, թե հուսով ենք, կհաջողվի պահպանել նույն գինը։