կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 18:22

ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։