09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Շուտով լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի մեկ տարին, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ իրադարձություններ են նախորդել սեպտեմբերի 27-ին։ Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա հիշեցրեց 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևի միջև տեղի են ունեցած կոնֆիդենցիալ շփումներ։
Խամոյանը մեջբերեց հրապարակումից հատված, որտեղ նշվում է, որ Կառավարության ներկայացուցիչ Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանին ժամանակ տրամադրելու, որ ՀՀ-ում հաստատված նոր իշխանությունը կարգավորի ներքաղաքական հարցերը։
Այնուհետև, մեջբերեց Նիկոլ Փաշինյանի հաջորդ օրը հնչեցրած մտքերը՝ ուղղված Ալիևին, ինչպես նաև՝ Հ1- ին տրված հարցազրույցը, որն այդպես էլ եթեր չհեռարձակվեց, որի ընթացքում, ինչպես հայտարարվել էր, Փաշինյանը պետք է բացահայտեր կոնֆիդենցիալ հանգամանքներ, որոնք կարող էին «պայթեցնել» Ադրբեջանի ներքաղաքական կյանքը:
Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ինչու՞ այդ հարցազրույցն այդպես էլ մինչ օրս չի հեռարձակվել, և հնարավո՞ր է արդյոք հետագայում ցուցադրվի:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այդ հարցազրույցը չի հեռարձակվել միայն մի պատճառով, որ պատերազմ է սկսվել:
Ագնես Խամոյանն էլ արձագանքեց.
«Փաստորեն նախապես իմացե՞լ եք, որ երկու օր հետո Ադրբեջանը հարձակում է գործելու, տիրապետել եք տեղեկատվության, որը կարող էր ապակայունացնել Ադրբեջանում իրավիճակը, սակայն համաձայնել եք Ադրբեջանի նախագահի հետ չհրապարակել այդ հարցազույցը»: