կարևոր
397 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 18:01

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանցիները ոչնչացման քաղաքականություն են իրականացնում. Լիլիթ Գալստյան

Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանցիները ոչնչացման քաղաքականություն են իրականացնում. Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատագամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

«44-օրյա ողբերգական և կապիտուլյացիոն պատերազմի արդյունքում մարդկային անգնահատելի զոհերի կողքին ունեցանք նաև ահռելի մշակութային կորուստներ: Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հանրապետության տարածքում են մնացել 19 թանգարան, հնագիտական և գեղարվեստական հավաքածուներ, որից 7-ը՝ Հադրութում, 12-ը՝  ըստ վարչապետի՝ դժգույն ու դժբախտ Շուշիում: Միայն Շուշիում պատմական ու մշակութային հուշարձանների թիվը 197 էր, գործում էր 10-ը պետական թանգարան, ուր պահպանվում էր ազգային նշանակության շուրջ 20.000 ցուցանմուշ: Շուշի քաղաքում էին գործում նաև տեսակի մեջ եզակի գորգերի ու հայկական դրամի թանգարանները:

Այսօր Ադրբեջանի կողմից Շուշին հայտարարվել է մշակութային մայրաքաղաք, այսօր Ադրբեջանում Արցախի մշակութային ժագանգության նկատմամբ ոչնչացման քաղաքականություն է իրականացվում, որը կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ հոգևոր քրիստոնեական արժեքների պատմական հետքի ոչնչացում, յուրացում, պղծում, վանդալիզմ:

Հարց. Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով ենք մենք հակազդում, ունենք արդյոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած հուշարձանների ցանկեր, կարողանո՞ւմ ենք միջազգային հարթակներում պաշտպանել մեր ժառագությունը ոչնչացումից: Ի՞նչ ենք գործադրում միջազգային հանրությանը ներկայացնելու համար այն մշակութային ցեղասպանությունը, որը այսօր իրակացվում է Ադրբեջանի կողմից»: