կարևոր
1072 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 17:31

Աղվան Վարդանյանի հարցին կառավարությունը վախեցավ պատասխանել

Աղվան Վարդանյանի հարցին կառավարությունը վախեցավ պատասխանել

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Հայաստան - Թուրքիա փոխադարձ դրական ազդակների վերաբերյալ հարց ուղղեց, որին Կառավարությունից որևէ մեկը խուսափեց պատասխանել: 

«Ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել. արտգործնախարարը, որն այստեղ չէ, երկրորդը՝ դուք որոշեք», - այսպես սկսեց Աղվան Վարդանյանն իր հարցը։

Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները։ Կա դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։

ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է հաստատել։

«ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի։ Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։

բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։

դ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։ Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»։

Կրկնում եմ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։

Հարցը. Կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս Սահմանադրական դատարանի հաստատած կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու։ 

ԱԺ նիստին ներկա ո՛չ Կառավարության ղեկավարը, ո՛չ որևէ նախարար չհամաձայնեց պատասխանել հարցին: ԱԺ խոսնակը փոխանցեց Կառավրության պատասխանը՝ հարցը գրավոր ուղղել Կառավարությանը: