Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Բայց նա Դուշանբե մեկնելու է, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում», - ասաց Վահան Հունանյանը։
Նախարարի մամուլի խոսնակն ասաց, որ օդանավը եղել է քաղաքացիական։ Այլ մանրամասներ Հունանյանը չներկայացրեց։
Նշենք, որ Հայաստանից ներկա էր միայն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իսկ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բացակայում էին: