կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 15:06

Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ստուգել են երեք հայկական մեքենա. Գորիսի փոխքաղաքապետ

Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ստուգել են երեք հայկական մեքենա. Գորիսի փոխքաղաքապետ

Վարորդներից տեղեկություններ են հասել, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահներն ու ոստիկանները երեկ կանգնեցրել և ստուգել են երեք հայկական մեքենա, YerkirMedia.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

Թե քանի տոկոսով հավաստի տեղեկատվություն է սա, մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ պատճառաբանելով, որ անձամբ տեղում չի եղել, իրեն միայն խոսակցություններ են հասել։

Նմանօրինակ միջադեպի մասին նոր տեղեկություններ Կարո Քոչարյանը չուներ։

Գորիսի փոխքաղաքապետը վերջում հավելեց, որ այս ամենից հետո լավ բան չի սպասում: