27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Բժշկական նորմատիվների համաձայն՝ 60-ից բարձր ինսուլինային չափաբաժինը արդեն իսկ ենթադրում է կրիտիկական վիճակ, իսկ Արմեն Չարչյանը, այս պահի դրությամբ, ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով տեսակցել է նույն դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանին։
«Չարչյանի մոտ զարգացել է թոքաբորբ: Եթե փորձեմ սեփական հայացքով համեմատություն տանել, ապա ինտենսիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբի պայմանը, ինսուլինի նման միավորը իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում:
Իր կամքը, իհարկե, տեղն է, բայց նման պայմաններում կալանավորումը դեռևս որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,-ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ եթե Արմեն Չարչյանը ավելի շուտ տեղափոխված լիներ մասնավոր հիվանդանոց, գուցե վիճակը ավելի լավ լիներ։
«Չարչյանը դժվարությամբ է խոսում և հաղորդակցվում, այդ պատճառով իր տեսակցությունը կարճ է եղել։ Առողջական լուրջ խնդիրները, որոնք ունի Արմեն Չարչյանը, կալանքի հետ անհամատեղելություն են առաջացնում»։
Վարդևանյանի խոսքով՝ անվիճելի է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։
Մանրամասները News.am լրատվական կայքի տեսանյութում՝