կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-15 13:53

Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկումն ԱԺ-ում այսօր էլ չի կայանա. Սեյրան Օհանյան

Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ «Հայաստան» խմբակցության առաջարկած քննարկումն ԱԺ-ում այսօր էլ չի կայանա. Սեյրան Օհանյան

Մենք առաջարկել էինք Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի և պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Քանի որ այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի օր է, առաջարկել էինք, որ դրանից առաջ հավաքվենք և այդ քննարկումն իրականացնենք, սակայն այսօր տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա»:

Իշխանություններն առաջարկում են վերջնական համադրում իրականացնել, ապա նոր կազմակերպել քննարկումը։

Կարծում եմ, որ այսօր չի լինի։ Թե երբ կլինի, ես չգիտեմ։ Սա աշխատանքի կազմակերպման և որոշումների ընդունման արագության խնդիր է։ Այս իշխանությունների մոտ  որոշումների ընդունման արագությունը, իրադրությանն արագ գնահատական տալն ու որոշումներ ընդունելը միշտ էլ կաղացել է, այսօր էլ կաղում է»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ Աժ երկրորդ նստաշրջանի մեկնարկին, «Հայաստան» խմբակցության անունից կոչ արվեց քննարկման դնել և խորհրդարան հրավիրել ԱԱԾ տնօրենին Սյունիքում ստեղծված իրավիճակը քննելու հարցով:

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել, այն է՝ Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԱԾ-ի, ադրբեջանցիները Սյունիքի մարզի Որոտանի հատվածում անցակետ են տեղադրել և իրանական բեռնատարներից գումար են գանձում։