կարևոր
529 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 13:42

Հյուսիսային Կորեան բալիստիկ 2 հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան բալիստիկ 2 հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նորից իր հրթիռային զինանոցի կարողություններն է ցուցադրել՝ արեւելյան ափերի մոտ բալիստիկ 2 հրթիռ արձակելով: Դա արձանագրել են Հարավային Կորեան ու Ճապոնիան:

Ճապոնիայի վարչապետ Յոշի-հիդե Սուգան «զազրելի» է որակել Փհենյանի կողմից հրթիռների արձակումը՝ նշելով, որ այն վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

Ի դեպ, սա այս շաբաթ Հյուիսիսային Կորեայի հրթիռային փորձարկման 2-րդ դեպքն էր: Եվս մեկ՝ թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին Փհենյանը հայտնել էր երկուշաբթի: