կարևոր
1384 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-15 12:54

Այսօր Վրաստանում սկսվում է նոր ուսումնական տարին

Այսօր Վրաստանում սկսվում է նոր ուսումնական տարին

Վրաստանում այսօր սկսվեց նոր ուսումնական տարին: Երկրի բոլոր դպրոցներում, բուհերում և մասնագիտական ուսումնարաններում ուսումնական գործընթացը մինչև հոկտեմբերի 4-ը կընթանա հեռավար մեթոդով: 

Ըստ կառավարության որոշման, հոկտեմբերի 4-ից հետո ուսումը առկա կշարունակվի այն գյուղերի և քաղաքների դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, որտեղ վարակի տարածման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի:

Վրաստանում առաջին դասարանցիների համար ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 4-ից` դասասենյակներում: