կարևոր
259 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 12:18

Պոլիկլինիկաներից պետպատվերի ուղեգրերով հիվանդանոց հասած քաղաքացիներին չեն սպասարկում կամ էլ առաջարկում են վճարել բուժման դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետպատվերի գումարը սպառվել է՝ այս արտահայտությունն այսօր լսում են բազում հիվանդներ, որոնք մինչ օրս ստացել են պետության կողմից սահմանված անվճար բուժծառայություններ:

Այլընտանք չկա՝ կամ հարկավոր է վճարել, կամ էլ հետաձգել առողջության հետ կապված հարցերը:

Այսօր անվճար բուժման իրավունքով բժշկական հաստատություններ դիմողներին առաջարկում են հերթագրվել ու սպասել մինչեւ դեկտեմբեր: Ստեղծված իրավիճակը կարելի է բացատրել վերջին շրջանի ծանր փորձություններով՝ Քովիդ-համավարակ եւ պատերազմ:

Ի դեպ՝ Արցախյան 3-րդ պատերազմի առաջին իսկ օրերից ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային եւ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանում դարձել է լիովին անվճար:

Այդուամենայնիվ, շատ մասնագետներ պնդում են, որ պետական միջոցների ճիշտ բաշխման խնդիր ունենք, որը հարկավոր է լուծել հնարավորինս շուտ: Իսկ թե որքանով կծանրանան ու կավելանան թե բուժառուների, թե առողջապահության խնդիրները նոր պետպատվերին սպասելու ընթացքում, կրկին ցույց կտա ժամանակը: