կարևոր
436 դիտում, 3 օր առաջ - 2021-09-15 11:34

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13։50-ի սահմաններում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։