կարևոր
508 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 10:48

Երեկ բերման է ենթարկվել հացադուլ և ջրադուլ իրականացնող Ֆիզիկայի գիտավանի բնակիչը

Երեկ բերման է ենթարկվել հացադուլ և ջրադուլ իրականացնող Ֆիզիկայի գիտավանի բնակիչը

Բերման ենթարկվեց 20 օր հացադուլ, արդեն 2 օր ջրադուլ իրականացնող Հայկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է «ՖիզԳորոդոկ Երևան»-ը։

«Նորմալ երկրներում հացադուլ անողին այցելում են պաշտոնյաներն ու հետաքրքրվում, թե ինչպես կարող են լուծել խնդիրը. մեզ մոտ ամեն կերպ տանջում են ու վտանգում առողջությունը»:

Նշենք, որ գիտավանի բնակիչներից երկուսը 20 օրից ավելի հացադուլ են հայտարարել, իսկ երեկ նրանցից մեկը՝ ջրադուլ։

Հիշեցնենք, որ երեկ «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման պահանջով փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցը, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին բռնի ուժով բերման էին ենթարկել։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ աշխատակիցները այցելել են ոստիկանության բաժինններ՝ ֆիզիկայի գիտավանի բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: