կարևոր
424 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 10:30

Այսօր հասել ենք մի կետի, որ թշնամին կտրել է Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական ճանապարհը. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 14-ին առցանց «Հրապարակի» «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, ՀՀ իշխանությունների՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը նպաստող կեցվածքներին, պետական կառավարման համակարգի անմխիթար վիճակին:

Խոսելով Որոտանի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից տեղակայված հսկիչ անցակետի մասին, Գեղամ Մանուկյանն ընդգծել է, որ դա այսօր Հայաստանի իշխանությունների ղեկին կանգնած մարդկանց դավադիր գործողությունների, թաքուն գործողությունների ևս մեկ արդյունքն է: Ասում եմ ևս մեկ արդյունքն է, որովհետև, ցավոք սրտի, սարսափելի արդյունքները սրանով չեն ավարտվելու և չի բացառվում, որ շարունակություններ ունենան:

Գեղամ Մանուկյանը խոսել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև այսպես կոչված «դրական ազդակների» փոխանակումների մասին, Թուրքիայի հետ բարիդրացիության, տնտեսական համագործակցության և երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունները որակելով միֆեր, որոնցով կերակրում են հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: