կարևոր
391 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 10:33

Ազգային ժողովն այսօր էլ շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովն այսօր էլ շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը

Նիստի օրակարգը նախորդ օրն արդեն սպառվել էր, այդ իսկ պատճառով նիստը ընդմիջվեց մինչև ժամը 16:30-ը, որտեղ կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:

Հիշեցնենք, որ երեկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը, իսկ Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Նշենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված էր երեք հարց.

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
  • Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում: