կարևոր
373 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-15 09:07

Այսօր սեպտեմբերի 15-ն է. 1954 թ.-ի այս օրը ծնվել է Հրանտ Դինքը, ով սպանվեց թուրքերի կողմից 2007-ին

Այսօր սեպտեմբերի 15-ն է. 1954 թ.-ի այս օրը ծնվել է Հրանտ Դինքը, ով սպանվեց թուրքերի կողմից 2007-ին

Սեպտեմբերի 15-ը տարվա 256-րդ օրն է:

Տարվա ավարտին մնում է 107 օր:

1254 թ. - ծնվել է Մարկո Պոլոն, իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1324 թ.)։

1789 թ. - ծնվել է Ֆենիմոր Կուպերը, ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը», մահ. 1851 թ.)։

1821 թ. - Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Նիկարագուայի անկախության օրը։

1890 թ. - ծնվել է Ագաթա Քրիստին, անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը (մահ. 1976 թ.)։

1899 թ. - ծնվել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործ (մահ. 1974 թ.)։

1918 թ. - Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորեցին Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայ։

1954 թ. - ծնվել է Հրանտ Դինքը, պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր (սպանվել է 2007 թ.)։

1971 թ. - ստեղծվեց Գրինփիս ընկերությունը։

1997 թ. - սկսեց աշխատել Google որոնողական համակարգը։

2007 թ. - Պերուի Կարանկաս գյուղի մոտ երկնաքար ընկավ։