24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքն է՝ հայտնի բարձր լեռնային դիրքով: Այստեղից տեսանելի է Սեւանա լիճը՝ իր ողջ հմայքով: Համայնքի վարչական տարածքն ընդհանուր սահման ունի նաեւ Քարվաճառի հետ:
Գյուղի կենտրոնական փողոցները տարիներ շարունակ լուսավորվել են համայնքապետարանի միջոցներով, սակայն բյուջետային սահմանափակ միջոցների պատճառով այդպես էլ հնարավոր չի եղել լուսավորել դպրոցին հարող փողոցներն ու ծայրամասային երկու թաղամոսերը: Վիվա ՄՏՍ-ի եւ «Վայրի բնության ու մշակութային արժեքեների պահպանման» հիմնադրամի աջակցությամբ Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել:
Գործընկեր կազմկեպությունները «Էկո գյուղերի ցանց» նախագծի շրջանակում, մեկ տարի առաջ սկսել են ծրագիր իրականացնել: Գյուղում տեղակայվել է լուսադիոդային 35 լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ, լուսավորվել է 1300 մետր ճանապարհ, այդ թվում գյուղի դպրոցի հարակից թաղամասն ու երկրորդական 3 փողոց:
Այս ծրագիրը լուծում է շատ հարցեր, նախ լուծում է լուսավորության ենթակառուցվածքի հարցը, գյուղացիները հեշտությամբ դուրս են գալիս, բացի քաղաքից գյուղերն էլ են զարգանում,միեւնույն ժամանակ այսպիսի ծարգրեը մարդականց մտածելակերպի վրա է ազուդում ,որովհետեւ նրանք սովորում են ոչ միայն սպառել, այլ նաև՝ խնայել:
Աշխատանքներն իրականացվել են անկախ համավարակի եւ պատերազմի պատճառով ստեղծված դժվար իրավիճակից: Ժամանակակից
տեխնոլոգիաներով աշխատող նոր, էներգախնայող համակարգը շահագործվել է անմիջապես:
Իսկ պաշտոնական գործարկումը հետաձգած գործընկերները հնարավորություն են ունեցել տեղում գնահատելու կարճաղբյուրցիների գոհունակությունն ու ծրագրի արդյունավետությունը: