Վերջերս հրապարակվեցին ԱՄՆ -ի հանրապետական ինստիտուտի Հայաստանում հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները: Այս մասին Տելեգրամյան իր էջում գրել է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Արմեն Գևորգյանը։
Մի քանի հետաքրքիր հանգամանքներ, որոնց վրա կուզենայի ուշադրությունը հրավիրել։ Առաջինը այն խնդիրների առաջնահերթությունն է, որոնց լուծումը բնակչությունն ակնկալում է ներկայիս իշխանություններից:
Թոփ 5 -ը՝ ըստ կարևորության.
Երկրորդն այն է, թե ինչու շատերը չմասնակցեցին քվեարկությանը: Շատ հետաքրքիր պատասխաններ: Առաջին երեքը նվազման կարգով են․ Ժամանակ չկար Կուսակցություններից և առաջնորդներից ոչ մեկ չոգեշնչեց։ Ընտրությունները չեն կարող փոխել իրավիճակը:
Երրորդը բնակչության վերաբերմունքն է կորոնավիրուսի նկատմամբ։ Կա խնդրի կարևորության և բարդության գիտակցում, բայց դրա լուծումների նկատմամբ համարժեք վերաբերմունք չկա:
Որոշ նախնական բացահայտումներ.
1. Երկար տարիներից հետո առաջին անգամ բնակչությունը մտահոգված է անվտանգության խնդիրներով, և տնտեսական վիճակը և սոցիալական հարցերը շարունակում են մնալ առաջնահերթ: Արդարության և արդարադատության խնդիրները 9 -րդ տեղում: Իսկ ի՞նչ օրակարգ են առաջարկում իշխանությունները մեզ:
2. Ներկայիս քաղաքական կուսակցություններին և գործիչներին պետք է մտահոգի այն ընտրողների մոտիվացիան, ովքեր չեն գնացել ընտրության: Եվ դրանք կեսից ավելին էին։
Դատելով պատասխաններից ՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարող է մտնել երաշտի շրջան, որը սարսափելի հետևանքներ կունենա երկրի համար: