25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Հայաստանի չեմպիոնի Երևանի «Ալաշկերտ»-ը պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Կոնֆերենցիաների լիգայի (A խումբ) խմբային փուլի մեկնարկային տուրում «Ալաշկերտ»-ը մրցեց Թել-Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Իսրայելական թիմը կարողացավ առավելության հասնել 4:1 հաշվով: Երևանի ակումբի կազմում միակ գնդակը խփեց Էմբալոն` 17-րդ րոպեին: Ըստ վիճակագրության թիմերը հավասար հնարավորություններ և առավելություն ունեին:
Հաջորդ հանդիպումը «Ալաշկերտ»-ը կանցկացնի Երևանում` սեպտեմբերի 30-ին, ընդունելով ֆինլանդական «ՀԻԿ»-ին: