«Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությանը: Որեւէ անձնական խնդիր, պարզապես խմբակցությունը չի վստահում կոռուպցիայի դեմ պայքարի գործող համակարգին.այն կիսատ է ու անվստահելի, առավել եւս, որ զրոյացրել է ընդդիմության մասնակցությունը:
66 կողմ ձայնով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը դարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուներին էլ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Բայց ոչ մի հարց նրան` թեկնածուների մասին:
Արամ Վարդեւանյանի գնահատմամբ էլ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությունը Բարձրագույն դատական խորհրդում կհիշվի՝ դատարաններում գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի անհետացմամբ, ինչի հետեւանքով դրանք մակագրվում են իշխանության ցանկալի դատավորներին:
Աղվան Վարդանյանն էլ հիշեց 98 թվականի նախագահական ընտրությունները, երբ ինքն ու Գագիկ Ջհանգիրյանը միասին աշխատել են Ռոբերտ Քոչարյանի շտաբում: Հիմա, որ իշխանությունը փոխվի, պատրաստ է արդյոք Ջհանգիրյանը նորից սիրով համագործակցել իրենց հետ:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը եւ վարչական դատարանի դատավորներ՝ Հրաչ Այվազյանն ու Լիանա Հակոբյանը: Երեքն էլ խուսափեցին գնահատել, որքանով էր օրինական վարչապետի հորդորով դատարանների մուտքերը շրջափակելը. ասացին կաշկանդված են պաշտոնով: Ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։