կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-14 19:23

Այս իշխանությունն իրեն մեղավոր զգու՞մ է նախկինում արված մեկնաբանությունների համար. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործող իշխանությունը որպես հակամարտության կարգավորման հիմք վերցնում է այն փաստաթուղթը, որը տարիներ առաջ բանակցությունների սեղանին դրվեց և հայտնի էր որպես մադրիդյան փաստաթուղթ։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ 2020-ի պատերազմի օրերին ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարությունների հիմքում ևս դրված էր այդ փաստաթղթերի կյանքի կոչումը, ինչը, Տիգրան Աբրահամյանի խոսքով, իշխանությունը տապալեց։

«Այս առիթով չէի խոսի, եթե չծանոթանայի մինչ այս հանգամանքը Նիկոլ Փաշինյանի կողմից մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ տարբեր տարիներին հնչեցրած մեկնաբանություններին։ 2020-ի դեկտեմբերի 5-ին հանդես գալով ուղերձով՝ Նիկոլ Փաշինյանը հետևյալ հարցադրումն է անում. «Դիվանագիտական հաջողությու՞ն էր մադրիդյան սկզբունքները, որոնք թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան»։ Եթե այս փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ խայտառակություն էր, ապա ինչու է հետ կանգնել իր նախկին դիրքորոշումից, երբ համարում էր, որ բանակցությունները պետք է սկսել սեփական կետից, թե՞ Փաշինյանը դասեր է քաղել տապալմանը տանող իր մոտեցումներից, խորը գիտակցել իր քայլերի ողբերգական հետևանքները և վերադարձել հայտնի փաստաթղթի դրույթներին։ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր զգու՞մ է նախկինում այդ փաստաթղթի հետ կապված հնչած այդ մեկնաբանությունների համար»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում