կարևոր
1909 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-14 19:02

Ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունն ազատ տեղաշարժվի և ինչո՞ւ որպես հանցագործ չեն վերաբերվում նրանց. Թագուհի Թովմասյան

Ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունն ազատ տեղաշարժվի և ինչո՞ւ որպես հանցագործ չեն վերաբերվում նրանց. Թագուհի Թովմասյան

«Ուժային կառույցները՝ ի դեմս Գլխավոր դատախազության, այստեղ կոնկրետ անելիք ունեն»,- Աժ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և տեղեկացրեց, որ հարց է ուղղել ՀՀ Գլխավոր դտատախազությանը՝ խնդրելով պարզաբանել երեք հարց:

Պատգամավորը տեղեկացրեց, որ դրանցով ցանկացել է պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանի զինուժի գործողություններում տեսնում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:

Մյուս հարցերով ցանկացել է պարզել՝ սահմանը խախտելու և միջպետական ճանապարհը փակելու համար կա՞ն հարուցված քրեական գործեր, եթե կան, ապա ի՞նչ փուլում են գտնվում և կա՞ն արդյոք մեղադրյալներ:

Թովմասյանը տեղեկացրեց, որ ըստ Գլխավոր դատախազության ներկայացրած պատասխանի՝ մայիսի 13-ից սկսած հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ բավականին ճոխ հոդվածներով:

Ընթերցելով Գլխավոր դատախազության ծավալուն պատասխանի վերջին տողը, որում ասվում է, թե բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է, և որպես մեղադրյալներ ներգրավված անձինք չկան:

«Ինչո՞ւ չկան ներգրավված մեղադրյալներ, և մենք ինչո՞ւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար չենք ստեղծում պրոբլեմներ»,- հարց բարձրացրեց «Պատիվ ունեմ» խմբակցությկան պատգամավորը և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունն ազատ տեղաշարժվի և ինչո՞ւ որպես հանցագործ չեն վերաբերվում նրանց:

«Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս շպրտելու միակ իրավական ճանապարհը առնվազն այս փուլում գտնվում է դատախազութան ձեռքին և ինչու՞ ենք մենք վախենում Ալիևից և նրա կլանից և օրենքով սահմանված կարգով չենք իրականացնում այն բոլոր միջոցները, որոնք օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության պաշտոնյային լիազորել է»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը: