կարևոր
1660 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-14 16:41

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղում առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։

Ազգային Ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88-ը: Քվեաթերթիկներից միայն մեկն է ճանաչվել անվավեր:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 

 Հովսեփ Բեդևյան՝ կողմ 80

 Հրաչ Այվազյան՝ կողմ 1

Լիաննա Հակոբյան՝ կողմ 6

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և Վարչական պալատի դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը: